Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Տեն Հագ․ Վատ հաշիվ է, անընդունել է

Blog Image

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյից» կրած 0:1 հաշվով պարտությունը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած ընկերական խաղում։

«Կարեւոր է արդյունքը։ Սա վատ հաշիվ է։ Պետք է կարողանալ օգուտ քաղել ստեղծած պահերից։ Մենք շատ հնարավորություններ ստեղծեցինք, բայց գոլ չխփեցինք։ Ես խաղացողներին ասացի, որ դա անընդունելի է։ Պետք է ավելի սուր գործել եզրերում եւ տուգանային հրապարակում»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն վերադարձել է Անգլիա եւ հուլիսի 31-ին «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կընդունի իսպանական «Ռայո Վալիեկանոյին»։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Send