Դժբախտ դեպք է տեղի ունեցել․ տղամարդ է հոսանքահարվել

Դժբախտ դեպք է տեղի ունեցել․ տղամարդ է հոսանքահարվել

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին հոսանքահարվել է և մահացել։

Դին տեղափոխելու հաամար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Օպերատիվորեն ժամանել են նաև Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հոսանքահարման հետևանքով մահացածը 32-ամյա Ջիվան Բ․-ն է։