Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների 4-րդ փուլն արդյունավետ է եղել․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն արդյունավետ է եղել, և երկու կողմերն այժմ «ավելի լավ են հասկանում» միմյանց դիրքորոշումները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Կարելի է ասել, որ երկու կողմերն էլ այժմ ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները»,- նշել է Արաղչին, հայտնել է իրանական IRNA գործակալությունը։
Նրա խոսքով՝ վիճելի առանցքային կետերը քննարկվել են ավելի խորը, ինչը «հանգեցրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիրքորոշումների փոքր-ինչ մերձեցման»։
«Նախորդ երեք փուլերի համեմատ այս նիստը շատ ավելի անմիջական և լուրջ էր։ Մենք հեռացանք ընդհանրություններից և կենտրոնացանք մանրամասների վրա, ինչը, բնականաբար, դժվարացրեց բանակցությունները», - ասել է բանակցություններում իրանական կողմի ներկայացուցիչը։
Կողմերն համաձայնել են շարունակել հետագա բանակցությունները։