Մեր դիրքորոշումը չի փոխվել՝ Ակնա-Ասկերան ճանապարհն օգտագործելն անընդունելի է. Ռուբեն Վարդանյան

Մեր դիրքորոշումը չի փոխվել՝ Ակնա-Ասկերան ճանապարհն օգտագործելն անընդունելի է. Ռուբեն Վարդանյան

«Մենք խոսում ենք Արցախի ստատուս քվոյի պահպանման մասին, դա կարմիր գիծ է։ Մենք պետք է ունենանք ազատ միջանցք Հայաստանի եւ աշխարհի հետ կապող, եւ այս կարմիր գիծը խախտված է։ Երբ Ադրբեջանն անցակետ դրեց ապրիլի 23-ին, մենք հայտարարել ենք, որ դա կարմիր գիծ է, դա անընդունելի է։ Նույն ձեւ այստեղ, երբ մենք հասկանում ենք, որ անցակետը եւ Լաչինի միջանցքը չի աշխատում եւ փորձում են օգտագործել Ակնա-Ասկերանի ճանապարհը, դա շարունակությունն է կարմիր գծի, նույն ձեւ մենք ասացինք, որ դա անընդունելի եւ շարունակում ենք ասել, որ այդ ճանապարհն անընդունելի է, որովհետեւ դա ներքին ճանապարհն է։ Իսկ մենք պետք է ունենանք Հայաստանի հետ կապ՝ առանց սահմանափակումների»։ Այս մասին այսօր քաղաքացիների հարցերին առցանց եղանակով պատասխանելիս ասել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Վարդանյանը նշեց, որ  շարժման դիրքորոշումը չի փոխվել, եւ մինչեւ Արայիկ Հարությունյանի հրաժարականն էլ հայտարարություն են արել ու ասել՝ որոշումը պետք է հստակ կայացվի իշխանության կողմից եւ այն պետք է մարդկանց հաղորդվի:

«Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Դա կարմիր գիծ է, որը խախտվել է։ Ի վերջո և՛ անձնագրերը, և՛ դրամը փոխելը, և՛ ենթակառուցվածքները,որոնք փորձում է Ադրբեջանը մեզ առաջարկել, այս բոլորը մեզ համար կարմիր գծեր են և մենք փորձելու ենք պայքարել»,- ասաց Վարդանյանը։