Մասնագետներն ասել են, թե ով չպետք ռոլեր ու սուշի ուտի

Մասնագետներն ասել են, թե ով չպետք  ռոլեր ու սուշի ուտի

Սուշին և ռոլերները վաղուց շահել են մարդկանց սրտերը: Հարավ-արևելյան խոհանոցի ուտեստն առաջարկվում է ինչպես ռեստորաններում, այնպես էլ սրճարաններում և արագ սննդի կետերում։ Չնայած այն հանգամանքին, որ ռոլերներն ու սուշիները պարունակում են բրինձ, ձուկ, բանջարեղեն և այլ բաղադրիչներ, այս ուտեստը ոչ բոլորի համար է հարմար։

Այսպիսով, ինչպես ճաշատեսակում, այնպես էլ սոյայի սոուսում աղի բարձր խտության պատճառով ռոլերները և սուշին պետք է զգուշությամբ օգտագործեն հիպերտոնիկ, երիկամների և հոդերի հիվանդություններ ունեցող մարդիկ:

Այս ճաշատեսակներում յոդի բարձր կոնցենտրացիան հղի է վահանաձև գեղձի աշխատանքի և հորմոնալ մակարդակի փոփոխության հետևանքներով, իսկ ձուկն ու ծովամթերքը, իրենց բնակավայրերում պարունակվող տոքսինները կուտակելու ունակության պատճառով, կարող են մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում, առաջացնել սրտխառնոց, գլխացավ և թուլություն: Շաքարային դիաբետով, գաստրիտով, խոլեցիստիտով, պանկրեատիտով և ստամոքս-աղիքային այլ խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է շատ տարվեն հարավարևելյան խոհանոցով: Նաեւ սուր վարակիչ հիվանդություններով տառապողները չպետք է ռոլերներ ու սուշի ուտեն։