Հաջողվել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման շուրջ. Ալեքսեյ Զայցև

Հաջողվել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման շուրջ.  Ալեքսեյ Զայցև

Հարավային Կվկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ Եռակողմ աշխատանքային խումբը՝ փոխվարչապետների նախագահությամբ, շարունակում է աշխատել. այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

«Հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի միջազգային ֆորումի շրջանակում համանախագահների շփումների արդյունքներով՝ որոշակի առաջընթաց գրանցվեց, հաջողվեց մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման տարբեր ասպեկտների շուրջ։

Ինչպես հայտնի է, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը՝ ի շահ Երևանի, Բաքվի և նրանց հարևանների։ Իրենց աշխատանքի արդյունքների մասին համանախագահներն առանձին կտեղեկացնեն լրատվամիջոցներին, երբ ձեռք բերվեն կոնկրետ պայմանավորվածություններ», - ասել է նա։