Հայաստանյան բանկերում դոլարի փոխարժեքը նվազել է

Հայաստանյան բանկերում դոլարի փոխարժեքը նվազել է

Ըստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 496 դրամ է, վաճառքինը՝ 506 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 515 դրամ է։ Նախորդ օրը դոլարի առքի նվազագույն գինը 505 դրամ էր։

Ռուբլու առքի նվազագույն գինը 3.50 դրամ է, վաճառքինը՝ 4.70։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 5.50 դրամ է։

Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 539 դրամով, վաճառվում՝ 557 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 572 դրամ է։