Ուշադրություն ուսուցիչներին․ ԿԳՄՍ-ն տեղեկացնում է

Ուշադրություն ուսուցիչներին․ ԿԳՄՍ-ն տեղեկացնում է

Վերապատրաստումների արդյունավետության բարձրացման նպատակով, համաձայն կարգի, ուսուցչի վերապատրաստումները կիրականացվեն առավելագույնը երեք մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական կարիքի հիման վրա՝ սկսած առարկայական գիտելիքի իմացությունից:

Վերապատրաստման հնգամյա ժամկետի սահմանափակումը չի գործելու: Սա նշանակում է, որ եթե ուսումնական տվյալ տարում որևէ կարիքի ուղղությամբ ուսուցիչը վերապատրաստվել է, բայց հաջորդ ուստարում այլ կարիք է արձանագրվել, ապա տվյալ կարիքին համապատասխան վերապատրաստմանը տրվում է առաջնահերթություն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն