Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար է տեղի ունեցել․ կա տուժած

Blog Image

Փետրվարի 21-ին, ժամը 10։56-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ռ․ Խ․) և «Honda CRV» (վարորդ՝ Մ․Կ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ա․-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Send