«Ջերմուկ»-ի արտադրության մեջ քացախաթթու չի օգտագործվում․ ընկերության պարզաբանումը՝ Ռոսպոտրեբնադզորին

«Ջերմուկ»-ի արտադրության մեջ քացախաթթու չի օգտագործվում․ ընկերության պարզաբանումը՝ Ռոսպոտրեբնադզորին

 «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։ Վլադիկավկազի բնակիչը «Ջերմուկ» հանքային ջուր է խմել, ինչից հետո կերակրափողի այրվածք է ստացել և մահացել։

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի համապաատասխան խմբաքանակի հետազոտությունները փաստում են, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջուրը համապատասխանում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

«Ջերմուկ Գրուպ»-ից շեշտում են՝ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։