Շղթայական վթար՝ Երևանում, պատգամավոր Գագիկ Մելքոնյանը դեպքի վայրից հեռացել է, վիրավnր կա. Shamshyan

Շղթայական վթար՝ Երևանում, պատգամավոր Գագիկ Մելքոնյանը դեպքի վայրից հեռացել է, վիրավnր կա. Shamshyan

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել են «Lexus», «Mercedes», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենայում որպես ուղևոր եղել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ով մեկ այլ ավտոմեքենայով դեպքի վայրից հեռացել է: