Նվազագույն աշխատավարձը կբարձրանա, մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստը՝ ևս

2023 թվականի հունվարի մեկից մենք կունենանք կենսաթոշակների ու նվազագույն աշխատավարձերի բարձրացում։ Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ։

«Բացի այդ, գյուղական բնակավայրերում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը ևս կբարձրացվի՝ 28.800-ից կդառնա 30.700 դրամ։ Եվ բոլոր մայրերը պետք է խնամքի նպաստ ստանան՝ անկախ նրանից՝ աշխատում են, թե ոչ։ Իսկ գյուղաբնակ աշխատող մայրերը հունվարի մեկից կստանան 61, 400 դրամ նպաստ։ Սա վերաբերում է մինչև երկու տարեկան երեխաների նպաստին»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում