Թուրքմենստանում նոր միջազգային օդանավակայան կկառուցվի

Թուրքմենստանում նոր միջազգային օդանավակայան կկառուցվի

Թուրքմենստանում որոշել են ևս մեկ միջազգային օդանավակայան կառուցել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։ Օդանավակայանի նոր համալիրը կկառուցվի Բալկանյան տարածաշրջանում. հայտնում է ՄԿ-ն:

Ջեբել գյուղում օդանավակայան կառուցելու իրավունքը ստացել է թուրքմենական Gündogdy ընկերությունը։ Աշխատանքները նախատեսվում է սկսել 2022 թ. հուլիսին։ Իսկ շահագործման կհանձնվի 2024-ի դեկտեմբերին։

Այժմ Թուրքմենստանում գործում է յոթ միջազգային օդանավակայան։