Ինչո՞ւ էր պետք «կեղծիքը» Փաշինյանին

Ինչո՞ւ էր պետք «կեղծիքը» Փաշինյանին

Ֆրանսիական Agoravox-ը հայտնել է, որ ՀՀ վարչապետի Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել փոխանակվել հետախուզական տվյալներով Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի վերաբերյալ։ 

Ըստ նույն աղբյուրի, Փարիզը Երևանին կփոխանցի արբանյակային տվյալներ, որոնք տեղեկատվություն կպարունակեն ՀՀ սահմանների երկայնքով ռազմա-քաղաքական իրավիճակի մասին։

Այս լուրը երեկ մի քանի ժամով հայտնվել էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի կայքում:

Մի քանի ժամ այն բուռն քննարկման տեղիք տվեց, ապա խորհրդարանում հնչեցին ելույթները:

Օրվա երկրորդ կեսին, ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը հայտնեց. «Ֆրանսալեզու Agoravox բլոգերային պլատֆորմի միջոցով տարածված տեղեկատվությունը, թե իբր ՀՀ վարչապետի Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով, չի համապատասխանում իրականությանը»:

Եթե լուրը կեղծ էր, ինչո՞ւ էր այն հայտնվել վարչապետի ընտանիքին պատկանող ինֆորմացիոն ռեսուրսում, մանավանդ, որ այդ կայքի համար վարչապետը հասանելի է և րոպեների ընթացքում կարող էր ճշտվել սկանդալային այդ արտահոսքի իսկությունը:

Էլ չենք ասում այն մասին, որ տարածված կարծիքի համաձայն՝ հենց Փաշինյանն է վերահսկում այդ կայքի բովանդակությունը:

Ուրեմն, Փաշինյանի ինչի՞ն էր պետք այդ «սլիվը»՝ այն իսկապե՞ս կեղծ է ու վարչապետը ոմանց մոլորեցնելու խնդիր ուներ, թե՞ կեղծիքի տպավորություն ստեղծվեց՝ ավելի լուրջ ինչ-որ բան քողարկելու նպատակով:

Վահրամ Բագրատյան