Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

85 ընտրող գրանցված է ոստիկանական ակադեմիայի, 86-ը՝ ՀՖՖ-ի, 159-ը՝ Նորքի գերեզմանատան տարածքում

Blog Image

Արձանագրվել է մեծ թվով մարդկանց գրանցումներ անհայտ տարածքների վրա, օրինակ՝ 85 հոգի գրանցված է ոստիկանական ակադեմիայի տարածքում, 86 մարդ է գրանցված  Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում, 159 ընտրող գրանցված է Մալյան նրբանցք 4/34 հասցեում․ աա համապատասխանում է Նորքի գերեզմանատանը, օդանավակայնի հարակից տարածքում 174 քաղաքացիներ են գրացված, որը բնակության համար պիտանի չէ։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Աննա Կոստանյանը:

Նրա խոսքով, ընտրատեղամասերից մեկում գրանցման սարքի հետ խնդիր է եղել անձնագրերի ճանաչելիության մասով, մյուս դեպքում՝  6/11 տեղամասում, ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ «օգնի» քվեարկելու:

Կենտրոնի տեղամասերից մեկում քաղաքացիներից մեկը ահազանգել է «Հայաքվեի» թեժ գծին, որ հարակից տարածքում ակտիվ մի խումբ կա, որոնք իրենք իրար մեջ խոսում են մարդկանց ավտոբուսներով բերելու եւ քվեարկելու մասին:

10/12 տեղամասում հանձնաժողովի նախագահը վերցրել է խախտումների արձանագրման համար նախատեսված մատյանը և չի թողել, որ դիտորդը համապատասխան արձանագրությունն այնտեղ իրականացնի»,-ասել է «Հայաքվե» նախաձեռնության  ներկայացուցիչը:

Send