ՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

MediaHub-ի տեղեկություններով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Մեզ ասացին, որ այս մասին դեռ չեն հրապարակում, քանի որ հրաժարականը պետք է հաստատվի կառավարման խորհրդի նիստում: Ի սկզբանե նիստը պետք է տեղի ունենար նոյեմբերի 7-ին, սակայն տեղափոխվել է նոյեմբերի 8-ին:

Նշենք, որ լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեցին ՍԱՏՄ-ից։

«Այո՛, այսօր դիմում է ներկայացվել, սակայն չգիտենք՝ երբ կհաստատվի որոշումը»,- մեզ հետ զրույցում ասաց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Հրաժարականի պատճառները հայտնի չեն:

Նարե Գնունի