Էջմիածին-Լուսագյուղ ճանապարհին մեքենա է այրվել. կա տուժած

Էջմիածին-Լուսագյուղ ճանապարհին մեքենա է այրվել. կա տուժած

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14։17-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Լուսագյուղ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած։