Համաշխարհային հանրությունը պետք է համատեղ աշխատի՝ ստեղծելու հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետություն

Հաղթանակի օրը սրբազան տոն է ամբողջ Ռուսաստանի և հետխորհրդային մյուս երկրների համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Պատերազմի ժամանակ մեր ժողովուրդները միասին անցան ամենադժվար փորձությունների միջով, պաշտպանեցին իրենց անկախությունն ու ապագան։ Եվ նացիզմի պարտությունը մեր ընդհանուր ժառանգությունն է»,- նշել է նա։
Պուտինը կոչ է արել ձեռնարկել բոլոր ջանքերը՝ նացիզմի վերածննդի, ցանկացած անհանդուրժողականության տարածման և բացառիկության պահանջների դեմ պայքարելու համար։
ՌԴ նախագահը կոչ է արել ստեղծել նոր, անբաժանելի գլոբալ անվտանգության ճարտարապետություն
«Համաշխարհային հանրությունը պետք է համատեղ աշխատի՝ ստեղծելու հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետություն, որը հուսալիորեն կպաշտպանի բոլոր պետություններին՝ առանց վնասելու մյուսների շահերը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը Վոլգոգրադում միջազգային ֆորումի ժամանակ։
Պուտինն ընդգծել է, որ այս հարցը հատկապես արդիական է Եվրասիայի համար։ «Մեր ընդհանուր մայրցամաքը պետք է դառնա խաղաղության և կայունության տարածք, կայուն տնտեսական, սոցիալական ու մարդասիրական զարգացման օրինակ», - նշել է Ռուսաստանի առաջնորդը։