Վթարային ջրանջատումներ մայիսի 4, 5 և 6-ին. հասցեներ

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում մայիսի 4-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մայիսի 4-ին 10:10-18:00-ն կդադարեցվի Մեղրի քաղաքի Փարամազ, Զ.Անդրանիկ փողոցների, Զ.Անդրանիկ 1-4 փակուղիների, Մ.Օհանջանյան 1 և 2 փակուղիների, Մ.Օհանջանյան 3 նրբանցքի, Մ.Օհանջանյան 5 փակուղու, Զ.Անդրանիկ 1 նրբանցքի ջրամատակարարումը:
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում մայիսի 5/6-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 08:00-ն կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի՝ Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: