Մահացել է Թեյլոր Հոքինսը

Մահացել է Թեյլոր Հոքինսը

Մահացել է ամերիկյան Foo Fighters ռոք խմբի թմբկահար Թեյլոր Հոքինսը։ Երաժիշտը 50 տարեկան էր։ Այս մասին հաղորդվում է խմբի թվիթերյան միկրոբլոգում։

«Foo Fighters-ի ընտանիքը ցնցված է մեր սիրելի Թեյլոր Հոքինսի ողբերգական և վաղաժամ մահով։ Նրա երաժշտական ոգին ու վարակիչ ծիծաղը կապրեն մեզ հետ հավերժ։ Մեր սրտերը նրա կնոջ, երեխաների և ընտանիքի հետ են», - ասված է հաղորդագրության մեջ:

Երաժշտի մահվան պատճառները չեն հաղորդվում։ Հայտնի է, որ վերջին ամիսներին խումբը շրջագայում էր Հարավային Ամերիկայում։

Թեյլոր Հոքինսը ծնվել է 1972 թվականի փետրվարի 17-ին Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերթ քաղաքում։ Իր երաժշտական կարիերան նա սկել է Sylvia խմբում, իսկ 1997 թվականին միացել է Foo Fighters-ին՝ դառնալով խմբի ամենաճանաչված անդամներից մեկը։