Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է։ Նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց։ Այդ մասին հայտնում են MediaHub-ի աղբյուրները։
Հիշեցնենք, որ պատգամավորն ուշագնաց էր եղել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառման ընթացքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ էլ պատգամավորը մարմնական վնասվածք էր ստացել՝ ԵԿՄ-ին պատկանող «Վիլիսի» հարվածի հետևանքով։
Նարե Գնունի