Դատարանը կալանք է դրել ադրբեջանցի պատգամավորի, նրա կնոջ՝ 39 մլն ֆունտ արժողությամբ 22 անշարժ գույքի վրա

Լոնդոնի Բարձր դատարանը փետրվարի 23-ին կալանք է դրել ադրբեջանցի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևի, նրա կնոջ պատկանող 39 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 22 անշարժ գույքի վրա:
Ֆայզիևի ու նրա ընտանիքի անդամների անունով գրանցված անշարժ գույքի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 63 մլն դոլար։
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության կենտրոնի (OCCRP) հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Ֆեյզիևը, նրա կինը կասկածվում են ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների հաշվին գույք ձեռք բերելու համար: Կալանքի ներքո օբյեկտների թվում են նաև Լոնդոնում մի քանի բնակարաններ և այլ անշարժ գույք: