Չենք կարող հրաժարվել Ամուլսարի հանքի շահագործումից, «Լիդիանին» տրվել են բոլոր իրավունքները․ Քերոբյան

«Լիդիան» ընկերությունը կշահագործի Ամուլսարի հանքը, կառավարությունն էլ կստանա ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը, և դրա դիմաց ոչինչ չի վճարելու, փոխարենը ստանձնելու է գործարքի՝ որոշակի ռիսկերից ապահովագրումը։ Այդ մասին այսօր հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա տեղեկացրեց, որ հանքը շահագործելու համար տրամադրվել է 250 մլն դոլար գումար։
«Որպես բաժնետեր՝ ազդակիր համայնքները ամեն տարի ստանալու են 7 մլն դոլար աջակցություն ընկերության կողմից»,- նշեց Քերոբյանը։
Ըստ նրա՝ սա շատ կարևոր ծրագիր է ՀՀ կառավարության համար։
Քերոբյանը շեշտեց՝ ընկերությունը հարյուրավոր աշխատատեղեր է բացելու ազդակիր համայնքների բնակիչների համար, և էական տնտեսական աճ ու ակտիվություն կապահովվի ՀՀ-ի համար։
«Գնահատական կա՝ «Լիդիանի» աշխատանքը ՀՀ ՀՆԱ-ն ավելացնելու է մոտավորապես 1%-ով։ Մենք իրավունք չունենք հրաժարվել այսպիսի հնարավորությունից։ Ընկերությունն այս պահին ունի բոլոր իրավունքները՝ աշխատանքները սկսելու»,- նշեց նախարարը։