Ռուսական սոցցանցի հեղինակները 2023 թվականին վաստակել են մոտ 60 միլիոն դոլար

Ռուսական սոցցանցի հեղինակները 2023 թվականին վաստակել են մոտ 60 միլիոն դոլար

ВКонтакте (ՎԿոնտակտե) սոցիալական ցանցի հեղինակների վաստակը կտրուկ աճել է 2023 թվականին։ 

Ընկերության տվյալներով՝ տարվա ընթացքում աճը կազմել է 37 տոկոս (շահույթի ընդհանուր ծավալն աճել է մինչև 5,5 մլրդ ռուբլի (մոտ 60 միլիոն դոլար))։

Կազմակերպության մամուլի ծառայությունը նշել է, որ տարեսկզբին ВКонтакте-ն ներկայացրել է նոր վճարային հաշիվ, որի միջոցով կոնտենտ ստեղծողները կարող են ուղղակիորեն գումար ստանալ:

Գարնանը սոցիալական ցանցը թարմացրել էր իր մասնաճյուղային ծրագիրը, որը սկսել է ավելի մեծ աջակցություն ցուցաբերել ներգրավված և զարգացող համայնքներին:

Բացի այդ, հեղինակները սկսել են ստանալ փորձագիտական ​​խորհրդատվություն բովանդակության ստեղծման և առաջմղման վերաբերյալ: Աճել է նաև այն օգտատերերի թիվը (56 տոկոսով), ովքեր շնորհակալություն են հայտնում հեղինակներին նվիրատվություններով։

Ամենագրավիչ թեմաները եղել են՝ մանգա, անիմե, k-pop; երեխաներ և ծնողներ; ստեղծագործություն; հավելվածներ ու խաղեր։

2023 թվականին VK Donut ծրագրի օգնությամբ հեղինակներին հաջողվել է վաստակել մոտ 780 միլիոն ռուբլի։