Յալթայում թուրքական հյուրանոցի տեղում հսկայական շքեղ հյուրանոց կկառուցեն

Յալթայում թուրքական հյուրանոցի տեղում հսկայական շքեղ հյուրանոց կկառուցեն

Յալթայում կհայտնվի նոր բարձրակարգ հինգաստղանի հյուրանոց. հայտնում է Ղրիմի Հանրապետության Առողջարանների և զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը։

Շենքը կկառուցվի 1990-ականներին չավարտված թուրքական հյուրանոցային համալիրի տեղում։ Սեփական զարգացած ենթակառուցվածքով և յուրահատուկ ճարտարապետությամբ հյուրանոցը նախատեսվում է կառուցել գոյություն ունեցող կառույցների հիման վրա։ Նախատեսվում է օբյեկտը շահագործման հանձնել առաջիկա հինգ տարիների ընթացքում։

«Yalta-Intourist» հյուրանոցի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխտնօրեն Նատալյա Խվեդչենյան ՌԻԱ Նովոստիին ասել է, որ շինարարության ներդրողը «Սոյուզ Մարինս գրուպ» ընկերությունն է։ Ապագա հյուրանոցի աշխատանքային անվանումն է «Marins Grand Hotel Yalta»:

«Սոյուզ Մարինս Գրուպ» ընկերության ներդրումային նախագիծը նախապես համաձայնեցվել է Ղրիմի առողջարանների և զբոսաշրջության նախարարության հետ։ Կառույցների վիճակի ուսումնասիրություններն արդեն իրականացվել են, սկսվել է տեխնիկատնտեսական ցուցանիշների ուսումնասիրությունը։