Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում 28․02․2024
1. Մահացել է Նիկոլայ Ռիժկովը: 1985-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները համակարգող համամիութենական հանձնաժողովի նախագահ։
2. Հունաստանում աշխատողները 24 ժամ գործադուլ են հայտարարել: Արհմիությունները պահանջում են «իրական, ոչ թե ֆիկտիվ, աշխատավարձերի բարձրացում». հայտնում է ERT News հունական հրատարակությունը։
3. ԱՄՆ Տեխաս նահանգում հզոր անտառային հրդեհներ են մոլեգնում։ Զոհերի կամ վիրավորների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։ Տեխասի նահանգապետը զանգվածային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել նահանգի 60 օկրուգներում։ Որոշ բնակավայրեր տարհանվում են։
4. Ֆրանսիական ռազմաօդային ուժերի C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազայի բնակիչներին: