Երևանը տժժում է. «ՀՐԱՊԱՐԱԿ»

Երևանը տժժում է. «ՀՐԱՊԱՐԱԿ»

«Հրապարակը» գրում է

Սարգիս Բալասանյանի, նույն իր՝ Սուպեր Սաքոյի համերգն Ազատության հրապարակում հակասական արձագանքներ ունեցավ: Որոշ գնահատականներով, մոտ 50 հազար երիտասարդ էր եկել` երգչին ունկնդրելու: Զուգերգով հանդես եկան նաեւ Օկսի Ավդալյանը, Սարո Թովմասյանը եւ այլք։ Համերգի համար Հայաստան էր ժամանել OFI-ն, ում մեծ շուքով դիմավորել են օդանավակայանում՝ ազգային երգով, աղ ու հացով, պարերով ու ծաղիկներով։

Համերգից հետո Նորք-Մարաշի ակումբներից մեկում Սուպեր Սաքոն եւ նրա հյուրերը շարունակել են փարթին։ Նույն օրը, ի դեպ, համերգ էր նաեւ Արամի-Բուզանդի փողոցներին հարող Տաշիրի այգում: Այստեղ ելույթ էր ունենում «Ռեինկարնացիա» համույթը: Կրկին մեծ բազմություն էր հավաքվել: Երեւանը տժժում է` պարում, ուրախանում, վայելում ամառվա օրերը:

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում