Ի՞նչ է հայտնի Պրիգոժինի հրաժեշտի արարողության մասին. նոր մանրամասներ

Օգոստոսի 27-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաստատել է Wagner-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահը՝ Տվերի մարզում ավիավթարի հետևանքով։ Տելեգրամյան ալիքները պնդում են, որ Պրիգոժինին կարող են հուղարկավորել Սանկտ Պետերբուրգում։
Կրեմլը չի կարողացել պատասխանել Պրիգոժինի հուղարկավորության օրվա և ձևաչափի մասին հարցին՝ ընդգծելով, որ որոշումը պետք է հիմնված լինի հարազատների կամքի վրա։
Ի սկզբանե նախատեսվում էր օգոստոսի 29-ին «համազգային հրաժեշտ» կազմակերպել զոհվածներին, իսկ հետո հուղարկավորել Սանկտ Պետերբուրգի Սերաֆիմովսկու գերեզմանատանը։ Այժմ դիտարկվում է տարբերակ մահացածներին «առանձին և առանց պետական մեդալների», իսկ Պրիգոժինին, մասնավորապես, Բոգոսլովսկի գերեզմանատանը հուղարկավորելու հավանականությունը:
Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը քիչ առաջ հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Պրիգոժինի հուղարկավորությանը։