Քաղաքը Վարդավառ է նշում։ Այսօր համաքաղաքային միջոցառումների մեկնարկը Երևանում տրվեց վաղ առավոտից՝ ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանը:
«Արդեն լվացվել են երևանյան արձանները, որոնց մաքրման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆ մասնագիտացված տեխնիկայով:
Տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները:
Միմյանց ջրելու ավանդույթը Երևանի հանգստի գոտիներում համախմբել է նաև մայրաքաղաքի հյուրերին՝ փոխանցելով օրվա խորհուրդը։
Ուրախ Վարդավառ բոլորիդ»,- ասված է գրառման մեջ, որին կից տեսանյութ է հրապարակվել:
Տեսանյութը՝ այստեղ