Պետք է կարողանանք տարածաշրջանում հարևանություն, եղբայրություն անել, իրար ցավով ցավել, մեր ուզածն ի՞նչ է․ Սուքիասյան (տեսանյութ)
Հարաբերությունների այս մտածելակերպը, այս վարվելակերպը պետք է վերանա այս տարածաշրջանից, հակառակ դեպքում, հարյուրամյակներ, հազարամյակներ մեր սերունդները կարող է շատ վատ տարածքում ապրեն։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Նա նիստի ընթացքում մի քանի հարցադրումներ արեց․
«Ինչ ենք ուզում մենք, այս տարածաշրջանում մեր ուզածն ի՞նչ է։ Մենք մեր սերունդների առջև պարտավորություն չունե՞նք։ Լավ, չենք կարող նորմալ զարգացած տարածաշրջան, տարածք ստեղծել, մեկս մյուսիս հետ նորմալ հարևանություն անել, եղբայր ազգեր կան, պետություններ կան, եղբայրություն անենք։ Իրենք ինչ-որ խնդիրներ ունենան, մենք իրանց համար ցավանք, իրենք մեզ համար ցավան։ Ի՞նչ ենք ուզում, մեր հնարավորությունները գնահատե՞լ ենք։ 30 տարի մի օր հարց տվել եք՝ էտ որ գնում եք կազինոներում կռվում եք, էտ որ թալանում եք, սաղ փողերը հանել տարել եք դրսերում շենքեր եք ձեռք բերել, ի՞նչի համար եք արել, Ղարաբաղը պաշտպանեիք, զենք ձեռք բերեիք»,-ասաց նա։
Խաչատուր Սուքիասյանի դիտարկմամբ ՝ անընդհատ ուզում ենք պատերազմական գործողությունների մեջ լինենք, լացենք։
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գևորգյան