Շրջակա միջավայրի փոխնախարարի ազատման պատճառները չեն համապատասխանում իրականությանը. պարզաբանում

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով ՇՄ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին:
Նախարարությունը պարզաբանել է, որ Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն համապատասխանում իրականությանը։
«ԶԼՄ ներկայացուցիչ մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և չանել քաղաքական ենթատեքստեր պարունակող անհարկի շահարկումներ։ Տիկին Աննա Մազմանյանը ինքը կփաստի, որ իր աշխատանքից ազատումը չի պարունակում քաղաքական տարրեր:
Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մազմանյանին և հաջողություն մաղթում իր հետագա գործունեության մեջ», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ազատման պատճառը այն է, որ Մազմանյանը անհնարին է համարում Նիկոլ Փաշինյանի թիմի հետ հետագա աշխատանքը։