Որոշ խմբի մարդկանց խորհուրդ է տրվել հրաժարվել սուրճից

Որոշ խմբի մարդկանց խորհուրդ է տրվել հրաժարվել սուրճից

Մարդկանց հանդուրժողականությունը կոֆեինի նկատմամբ տարբեր է, ուստի խորհուրդ կտայի ձեզ հետևել սուրճի օգտագործման հետ կապված ախտանիշներին,- ասում է սննդաբան և Louloudi Nutrition-ի հիմնադիր Աննամարիա Լուլուդիսը:

Բժիշկ և հետազոտող Քայլի Իվանիրը մեծահասակներին խորհուրդ է տալիս սահմանափակել կոֆեինի ընդունումը օրական մինչև 400 միլիգրամ, ինչը համարժեք է հինգ 200 գրամանոց սուրճի բաժակին: Իվանիրը նշում է, որ մարդկանց որոշ խմբեր, ինչպիսիք են հիպերտոնիայով (արյան բարձր ճնշում) և հղի և կրծքով կերակրող կանայք, պետք է սահմանափակեն իրենց կոֆեինի ընդունումը:

Սրտաբան Յուլիա Մարշինցևան էլ նշել է, որ չի կարելի ասել, որ բոլորը կարող են հինգ բաժակ սուրճ խմել։

«Արյան բարձր ճնշում, դեպրեսիա և խուճապի նոպաներ ունեցող մարդկանց մոտ սուրճ խմելը կարող է ուժեղացնել հիվանդությունների ընթացքը»,- զգուշացրել է Մարշինցևան։

Սուրճ խմելիս, ըստ մասնագետի, մարդ պետք է ուշադրություն դարձնի իր ինքնազգացողությանը։ Եթե ​​մարդը ունի արյան բարձր ճնշում, բայց մոտ երկու բաժակ ըմպելիքից հետո իրեն լավ է զգում, նրա առողջության վրա ոչ մի վնասակար ազդեցություն չի գործի սուրճը, եզրակացրել է բժիշկը։