ԵՄ դիվանագիտական ստորաբաժանումը կարող է կրճատումների ենթարկվել. Politico

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) պատրաստվում է ամբողջ աշխարհում կրճատել տասը օտարերկրյա պատվիրակությունների և 100 աշխատակցի՝ գործակալության ներսում ֆինանսավորման կրճատումների և խոշոր վերադասավորումների ֆոնին, հաղորդել է Politico-ն՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի ներքին փաստաթղթին։
Համապատասխան ծրագիրը մայիսի 12-ին ներկայացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ ԵՄ պաշտոնյաները նշել են, որ այս փաստաթուղթն արդեն համաձայնեցված է։ Դրա իրականացման համար հատկացվել է երկու տարի։
Աղբյուրներից մեկը նշել է, որ կրճատումները կազդեն այն երկրների վրա, որոնց նկատմամբ Բրյուսելը կորցրել է «ուժեղ հետաքրքրությունը»։ Դրանց թվում են Բելառուսը և Լեսոտոն։ Մեկ այլ պաշտոնյա նշել է, որ տեղում EEAS 100 աշխատակիցները, հավանաբար, թոշակի կանցնեն երկու փուլով՝ 2026 և 2027 թվականներին։
Վերոնշյալ բարեփոխումը Եվրամիությանը կարժենա մոտավորապես 20 միլիոն եվրո առաջին տարում։ ԵՄ-ն կկարողանա խնայել 9 միլիոն եվրո հաջորդ երեք տարիների ընթացքում։