Հիմա դժվար է խոսել մեր հերոսների մասին՝ մսխված հայրենիք, պարտություն, թշնամու առաջ խոնարհում

Հիմա դժվար է խոսել մեր հերոսների մասին՝ մսխված հայրենիք, պարտություն, թշնամու առաջ խոնարհում

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ժամանակին շատ հեշտ էր խոսել մեր հերոսների, նրանց անցած ճանապարհի, սխրանքների ու գաղափարների մասին:

Մենք նրանցից ժառանգած իրողությունների և հաղթանակների շրջափուլում էինք, որտեղ հայի համար արժանապատիվ ապրելու ու պաշտպանված զգալու մշտական զգացում կար:

Հիմա դժվար է խոսել նրանց մասին. մսխված հայրենիք, պարտադրվող պարտություն, թշնամու առաջ խոնարհված խայտառակ պատկեր:

Այնուամենայնիվ պատմությունը միշտ էլ շրջադարձերի և բեկման հնարավորություն ստեղծում է. պետք է օգտվել պատմական շանսից և հաջողություններն ու հաղթանակները վերադարձնել իրական տերերին:

Թաթուլ Կրպեյանը 60»։