Ալիևը «հաթաթա» է տվել ԵԱՀԿ-ին

Ալիևը «հաթաթա» է տվել ԵԱՀԿ-ին

Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը։ Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Նա ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգն հետ հանդիպմանը նշել է, թե «հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղության գործընթացը՝ մշակելով խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքներն ու տեքստը»։

«ԵԱՀԿ-ն ոչինչ չարեց ադրբեջանական տարածքները վերադարձնելու համար, իսկ կազմակերպության Մինսկի խմբի բանակցային գործընթացը ծառայեց միայն օկուպացիան շարունակելուն»,- հավելել է Ալիևը։

«Ադրբեջանական կողմը բարձրացրել է այդ խմբի կազմալուծման հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան»,- եզրափակել է նա։