Մաքսային ծառայությունը հայտնաբերել է մոտ 22,6 միլիոն դոլար արժողությամբ թմրանյnւթի բեռ (տեսանյութ) 

Մաքսային ծառայությունը հայտնաբերել է մոտ 22,6 միլիոն դոլար արժողությամբ թմրանյnւթի բեռ (տեսանյութ) 

ՌԴ Մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են մեֆեդրոնի և դրա պրեկուրսորների 2 միլիարդ ռուբլի (22,6 միլիոն դոլար) արժողությամբ բեռ 

Արգելված բեռը հայտնաբերվել է Կենտրոնական Ասիայից Մոսկվայի լոգիստիկ կենտրոն մեկնող բեռնատարում։

Նյութերը բեռների մեջ թաքցված են եղել հագուստի, կենցաղային քիմիայի և գրասենյակային սարքավորումների մեջ։ Թմրանյութը փաթեթավորվել է երկաթե տակառներում՝ ընդհանուր առմամբ 650 կիլոգրամ մեֆեդրոն և 150 կգ պրեկուրսորներ դրա արտադրության համար։

Հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքի առթիվ : Առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։

Տեսանյութն ու լուսանկարներն այստեղ