ՌԴ Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի մարզերում սահմանվել է հակաաhաբեկչական գnրծողության ռեժիմ․ մանրամասներ

ՌԴ Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի մարզերում սահմանվել է հակաաhաբեկչական գnրծողության ռեժիմ․ մանրամասներ

Ռուսաստանի Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։ Հայտնել է ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն։

«Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և թշնամու դիվերսիոն և հետախուզական ուժերի կողմից ահաբեկչական գործողությունների սպառնալիքները ճնշելու համար Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը որոշել է 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողությունների անցկացում կազմակերպել Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններում»,- հայտնել է կոմիտեն։

Ըստ գերատեսչության՝ ուկրիանական կողմն աննախադեպ փորձ է ձեռնարկել՝ «ապակայունացնելու իրավիճակը Ռուսաստանի մի քանի շրջաններում»։

«Ուկրաինացի զինյալների հարձակումը Կուրսկի մարզի վրա հանգեցրել է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև բնակելի շենքերի և այլ քաղաքացիական օբյեկտների ավերման»։