Պուտինը հանդիպել է Ասադի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Կրեմլում հանդիպում է ունեցել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
«Մեծարգո պարոն նախագահ, ես շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, մենք հնարավորություն ունենք խոսելու մեր հարաբերությունների ամբողջ համալիրի մասին», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը նշել է, որ իրեն շատ է հետաքրքրում լսել Ասադի կարծիքը տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նա հավելեց, որ այն ավելի վատանալու միտում ունի։
«Դա ուղղակիորեն վերաբերում է Սիրիային»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև հավելել է, որ Ռուսաստանի և Սիրիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններում կան հեռանկարային ոլորտներ, սակայն այս ոլորտում շատ հարցեր են մնում։
Իր հերթին Ասադը հիշեցրել է, որ այսօրվա այցը համընկնում է պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակի հետ։
Սիրիայի նախագահը հավելել է, որ, հաշվի առնելով աշխարհում և Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, երկու առաջնորդների հանդիպումը «շատ կարևոր է թվում այս իրադարձությունների զարգացման բոլոր մանրամասների, հնարավոր հեռանկարների և սցենարների քննարկման համար»:
Վերջին անգամ Ասադը Մոսկվա էր մեկնել 2023 թվականի մարտին։