Դպրոցների և մանկապարտեզների նկուղները մաքրվում են

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստ է, որի ընթացքում քննարկվեց նաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների նկուղներում տեղակայված ոչ պիտանի գույքի դուրսգրման աշխատանքիների մասին հարցը։

Այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող  դպրոցներից դեռևս մաքրման ենթակա է 11 նկուղ, իսկ մանկապարտեզներից` 4 նկուղ։

Այսպիսով՝ ընդհանուր առմամբ ամբողջությամբ մաքրվել են 161 մանկապարտեզի նկուղ և 150-ից ավելի դպրոցների նկուղներ։ 

Այժմ աշխատանքներ են տարվում վարչական շրջանների կոմունալ բաժինների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։