Ցնցված եմ հայերի տառապանքների պատմություններով․Նիդեռլանդների դեսպանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
«Ցնցված եմ այս թվով հայերի աներևակայելի տառապանքների ցուցադրությամբ ու պատմություններով: Հուշարձանը առհավատչյա է այս սարսափելի ողբերգությունը չմոռանալու համար»: Մարիկե Մոնրո-Վինթերը` Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանը, այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին, շրջել ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՆԻդեռլանդների դեսպանությունից։