Մայրը պատուհանից դուրս է նետել նորածին աղջկան

Մայրը պատուհանից դուրս է նետել նորածին աղջկան

Սանկտ Պետերբուրգի Դոստոևսկու փողոցում նախօրեին՝ նոյեմբերի 21-ին, նորածին երեխայի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի քաղաքային վարչության մամուլի ծառայությունը։

Հետաքննության շրջանակներում պարզվել է, որ աղջկան դուրս է շպրտել մայրը։ Նրանք բնակվում են տվյալ շենքի հինգերորդ հարկում գտնվող բնակարանում, որը վարձակալել են։

Կինը իր խոստովանական ցուցմունքում ասել է, որ այդ օրը իբր առանց կենդանության նշանների երեխա է լույս աշխարհ բերել ու շոկային վիճակում լինելով՝ ազատվել նրանից։

Հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության հոդվածով։