Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ ունեցվածք ունի Միքայել Սրբազանին դատող դատավորը

Blog Image

Երևանում շարունակվում է դարի ամենաամոթալի դատավարությունը. Կալանավորվել, ապա դատարանի առջև են կանգնել Հայ Առաքելական եկեղեցու երկու սրբազաններ և սա տիեզերական մասշտաբի ամոթ է, որը երբեք չի մաքրվի:

Ո՞վ է Միքայել Աջապահյանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանը, ի՞նչ ունեցվածք ունի նա:

Վերջինս փաստաբանների շրջանում մեղադրական հակում ունեցող համբավ ունի: Ուսումնասիրելով նրա հայտարարագիրը` MediaHub-ը տեղեկացավ՝ Մելիքսեթյանը հաշվետու տարվա վերջում ունեցել է 6 անշարժ գույք, ընդ որում 2-ը՝ մի բնակարանն ու մի ավտոկայանատեղին, ձեռք է բերել հենց 2024 թվականին։

Բացի այս, դատավորը հաշվետու տարում նաև 90 օրից ավելի շահագործել է սեփականության իրավունքով իրեն չպատկանող մեկ ավտոկայանատեղի և մեկ բնակարան Արմավիրի մարզում։

Տվյալ տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 25 մլն 420 հազար դրամ, որն էլ հաշվետու տարվա վերջում աննշան է նվազել՝ կազմելով  25 մլն 126 հազար դրամ։                         

Արմինե Մելիքսեթյանի կանխիկ դրամը տարվա սկզբում կազմել է 3 մլն դրամ, ինչը 1 մլն-ով աճել է տարվա վերջում։    

Սրբազանին դատող դատավորի հաշվետու տարվա եկամուտը կազմել է  16 մլն 902 հազար դրամ։ Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի չափը կազմել է 25 հազար դրամ։                                               

Նշենք, որ փաստաբանների որակմամբ՝ Մելիքսեթյանը սովորաբար  գործերն արագ քննող դատավոր չէ, սակայն Միքայել Աջապահյանի դեպքում նա մեկ շաբաթում 2-3 նիստ է նշանակում՝ փորձելով արագ գործն ավարտել։ Եվ ահա վաղն էլ կհրապարակի վերդիկտը:

Էմմա Մարտիրոսյան

Send