Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեի հետ․ ինչ են քննարկել

Blog Image

Հոկտեմբերի 13-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել  տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը: 

Դավիթ Կարապետյանը և  Սայիդ Խաթիբզադեն քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները՝ անդրադառնալով «Երևանյան երկխոսություն» և «Թեհրանի երկխոսություն» համաժողովների շրջանակներում փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանի դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

ՀՀ ԱԳՆ

Send