Բլոգեր, դերասանուհի Մաշ Քոքչյանը կադրեր է հրապարակել Շրի Լանկայում իր հանգստից։
«Շրի Լանկան իրոք գեղեցիկ երկիր է՝ թեյի դաշտեր, օվկիանոս, արևածագեր։
բայց իրականությունն էլ կա․ մարդիկ փնթի են, տեղական սրճարաններում մանավանդ նկատելի է:
Մեր հյուրանոցում ամեն ինչ մաքուրա (իսկ դա արդեն մեծ բոնուսա)Սուպերմարկետ մտնելիս էլ զարմանում ես․ ոչ մի հայտնի բրենդի անուն չկա։ Բացի միրգ–բանջարեղենից ու ձկնեղենից՝ դարակները լցված են միայն անպիտան չիպսերով ու անկապ քիմիական բաներով։
ճանապարհները քաոսային են, աղքատությունը՝ աչքի առաջ ,բայց միևնույն ժամանակ մարդիկ ժպտերես են , շատ պարզ ու բարի
մրգերը աներևակայելի թարմ, ու ամեն օրվա մեջ գտնում ես ինչ-որ փոքրիկ գեղեցկություն»,- նշել է բլոգերը։