Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի արագ հաշտեցմանը, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Ռուբինյան-Քըլըչ բանակցությունների արդյունքների մասին։
«Սա Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու կարևորագույն հիմնասյուներից մեկն է»,- ասել է Զախարովան։
«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել այս ջանքերին, այդ թվում՝ «3+3» պլատֆորմի շրջանակներում»,- ընգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա նշել է, որ ակնկալում են, որ Անկարայի և Երևանի միջև համաձայնագրեր մշակելիս հաշվի կառնվեն տեղում ստեղծված իրողությունները և Հարավային Կովկասում Ռուսաստանի հարևանների շահերը։
