Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրշեջների, կամավորների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը դեպի Տավուշ

Blog Image

Արդեն մի քանի օր է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկներ, այդ թվում՝ Ճամբարակի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Մարտունու, Վարդենիսի և Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, կամավորներ ու Ճամբարակի, Սևանի համայնքապետարանների աշխատակիցներ մեծ դժվարությամբ պայքարում են Ճամբարակ-Թթուջուր հատվածում առաջացած խոշոր կրակի դեմ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկվանից հրդեհի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցալյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը և Արթուր Վարդանյանը, ովքեր մինչև այս պահը շարունակում են աշխատանքները։

Գերլարված են աշխատում ու անգամ կրակի օջախներին, որոնց մեծ մասը արդեն հաջողվել է վերցնել իրենց վերահսկողության տակ, մոտենում են ոտքով, կտրել անցնելով մոտ 7-8 կմ ճանապարհ, քանի որ այդ հատվածներում հրշեջ-ավտոմեքենայի երթևեկելը ոչ միայն դժվարանցանելի է, այլ անանցանելի։

Այս պահին տեղում աշխատանքները դարձյալ ղեկավարում է ՓԾ տնօրեն Կ․ Ցուցուլյանը և հրշեջները շարունակում են թաքնված օջախների հայտնաբերման աշխատանքները։ Լարված են աշխատում նաև ՓԾ «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատորները, քանի որ զանգերը չի դադարում։ ՓԾ տնօրենի որոշմամբ նաև ստեղծվել է շտաբ և այդ աշխատանքները ղեկավարում են ՓԾ տնօրենի տեղակալներ Ա․ Մկրտչյանը, Տ․ Պտրոսյանը և Ա․ Վարդանյանը։ 

Send