Այսօր՝ օգոստոսի 7-ին, շղթայական ավտովթար է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են «Lexus», «Mitsubishi», «Nissan Rogue» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

