Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ա․-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտում և բախվել քարե պարսպին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավոր ուղևորի ինքնությունը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։