Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՄԱՄՈՒԼ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ապերախտ Միրզոյանի հերթական անտակտ ու ատելությամբ լի պահվածքը՝ լրագրողների հանդեպ

Blog Image

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որի անունը թուրքական մի լրատվամիջոց «սխալմամբ» գրել էր Արաբաթ, Հայաստանի նիկոլական կառավարության թերևս ամենանեգատիվ, ամբարտավան և մշտապես իր անտակտությամբ աչքի ընկնող պաշտոնյաներից է։ Արարատը կամ, իր սիրելի թուրքերի ասած Արաբաթը, բառացիորեն թշնամանք է տածում իրեն հարց տվող հայ լրագրողների հանդեպ, փոխարենը շատ ջերմ վերաբերմունք ունի օտարերկրացի, հատկապես՝ թուրք և ադրբեջանցի լրագրողների հանդեպ։ 

Այդ է պատճառը, որ նա իրեն մոտեցող լրագրողների հետ իրեն պահում է չափազանց բռի, անտակտ ու նույնիսկ լկտի ձևով՝ պարբերաբար կոպտելով և վիրավորելով լրագրողներին, իսկ թուրք կամ ադրբեջանցի լրագրողների հետ իրեն շատ բարեկիրթ է պահում՝ գրեթե խոնարհ հարսի կամ իրենց հնազանդ ու կամակատար աշխատակցի, եթե չասենք՝ գործակալի պես։ 

Միրզոյան Արարատի անտակտ ու անշնորհք պահվածքի հերթական դրսևորումը տեղի ունեցավ այս գիշեր՝ «Զվարթնոց» օդանավակայանի VIP մուտքի մոտ, որտեղ գիշերվա կեսին իրեն էին սպասում երկու լրատվամիջոց՝ մի քանի հարց ուղղելու ԱՄՆ-ից վերադարձող ԱԳ նախարարին։ Երբ Միրզոյանը դուրս եկավ, լրագրողները նախ քաղաքավարի բարևեցին նրան ու ասացին՝ մի քանի հարց կարելի՞ է։ Միրզոյանը, ի զարմանս մեզ, ցուցաբերեց նվազագույն քաղաքավարություն, բարևեց լրագրողներին, սակայն կտրուկ պատասխանեց՝ ոչ։ Երբ լրագրողը, այդուամենայնիվ, որոշեց շարադրել իր հարցը՝ «Թրամփի ուղու» կամ «մեր ինքնիշխանության և իրավազորության տակ գտնվող» այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, Հայաստանի «ամենադառը կորիզ» ու մեծամիտ համարվող նախարարը կոպտեց լրագրողներին, թե՝ «հայերեն հասկանո՞ւմ եք»։ Ապա, դեմքից կաթացող մուննաթն ու թշնամանքը չթաքցնելով՝ նստեց մեքենան ու հեռացավ։ Ահա սա է նիկոլական կառավարության անդամների վերաբերմունքը սեփական երկրի, այդ երկրի լրագրողների նկատմամբ, որոնցից ակնկալում են օբյեկտիվ ու անաչառ լուսաբանում, նեղսրտում են, թե իրենց «մեգահայրենասիրական» ձեռնարկները ներկայացնում են որպես դավաճանություն, որպես հանձնում և այլն։

Այսպես են իրենց պահում, դրա համար էլ լրագրողները չեն ունենում երկրորդ կարծիք այդ պաշտոնյաներից, չեն կարողանում ստանալ համապարփակ ու սպառիչ պարզաբանումներ իրենց «հայրենասիրական» քայլերի վերաբերյալ, հետո էլ դժգոհում են, թե ինչու է հայկական մամուլն այդպես տրամադրված իրենց դեմ։ 

Ի դեպ, այս ամենը այսքան զավեշտալի չէր լինի, եթե Միրզոյանը նախկին լրագրող չլիներ:

Արարատ Միրզոյանն ու իր նմանները չեն գիտակցում, որ մամուլին իրենք են լարում իրենց դեմ, որովհետև իրենք Հայաստանը, ՀՀ քաղաքացուն և հայ լրագրողին թշնամու աչքերով են նայում, իրենց համար օտարը, հատկապես թուրքն ու ադրբեջանցին ավելի ընդունելի են, քան մենք՝ ՀՀ քաղաքացիներս ու հայ լրագրողներս: Միրզոյան Արարատի համար, որին նոյեմբերի 9-ի գիշերը, երբ այնքան էին ծեծել, որ քիչ էր մնացել՝ սպանեին, նույն իր համար ատելի լրագրողներն են, էլի, ահազանգել, անհանգստացել, գրել, բարձրաձայնել, որ Արարատ Միրզոյանին սպանում են, այդ թվում՝ մենք և ես՝ ինքս, որովհետև մենք, ի տարբերություն իրենց, կարևոր պահերին ընկածին, խեղճին, թույլին կարեկցել գիտենք, օգնել գիտենք, ձեռք մեկնել գիտենք, նույնիսկ քաջ գիտակցելով, որ այդ նույն ընկածը, որ տեղից վեր կենա, վաղը նորից ատամները սրելու է ու հարձակվի մեզ վրա։

Վաղը, որ ապերախտ Արարատ Միրզոյանը նորից ինչ-որ նեղության մեջ հայտնվի, էլի մենք՝ ոչ իշխանահաճո կամ ոչ նիկոլական լրագրողներս ենք ավելի շատ անհանգստանալու նրա համար, հետաքրքրվելու նրա ճակատագրով, զբաղվելու նրա հարցերով, հատկապես, եթե անարդարության ու անհամաչափ վերաբերմունքի զոհ դառնա նորից, ինչպես նոյեմբերի 9-ի գիշերը եղավ։  

Վահե Մակարյան

Send