Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Կոնջորյանին, Անդրանիկ Քոչարյանը համակիրներ չունի խմբակցությունում. Մամուլը՝ սուրճով

Blog Image

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սամվել Կարապետյանի՝ Եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից շատ չանցած՝ նկատեցինք, որ ԱԺ դահլիճում բյուջեի քննարկմանը հետեւող Նիկոլ Փաշինյանն անկանոն շարժումներ սկսեց անել եւ իր մոտ կանչեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին եւ ինչ-որ հրահանգներ տվեց։ Ապա Կոնջորյանը ելույթ ունեցավ ամբիոնից՝ ՀԷՑ-ին ուղղված սպառնալից հայտարարություններ անելով, իսկ ՔՊ-ական մի շարք պատգամավորներ Եկեղեցուն եւ նրա բարերար Սամվել Կարապետյանին նվիրեցին հայտարարությունների ժամը։

Նշենք, որ այս նստաշրջանի վերջին հերթական նիստերը երեկ են մեկնարկել եւ կարող են երկու շաբաթ ձգվել՝ օրակարգի ընդարձակ լինելու պատճառով։ Պատգամավորները, սակայն, այս փորձությամբ չեն պրծնելու, արտահերթ նիստեր էլ են հրավիրվելու»։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչքան մոտենում են 2026 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրերը, այնքան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լարվում են ներկուսակցան հարաբերությունները:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այժմ ՔՊ խմբակցությունում գերլարված մթնոլորտ է տարբեր պատգամավորների միջեւ.  մասնավորապես լարված են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ փոխհարաբերությունները: Կարելի է ասել՝ Քոչարյանն այեւս համակիրներ չունի խմբակցությունում, բոլոր ՔՊ-ականները ամեն ինչ անում են, որպեսզի Անդրանիկ Քոչարյանը հաջորդ խորհրդարանում չլինի:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ երբ Քոչարյանը սեպտեմբերին ներկայացնի 44-օրյա պատերազմի չարչրկված զեկույցը, նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնից «հեռացնելու» գործընթաց կսկսվի: Դրա համար էլ այդ զեկույցի խաբկանքով նա շարունակում է իր գործունեությունը. ինչքան կարողանա՝ այնքան երկար աշխատավարձ կստանա»։

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սամվել Կարապետյանի հայտարարությունը` ի աջակցություն Եկեղեցու, խաղաղ երկնքում պայթած ռումբի դեր խաղաց` ստիպելով Նիկոլ Փաշինյանին բացահայտել, թե ինչ աստիճանի է խախտված իր նյարդային համակարգը, եւ ինչքան վտանգավոր է ինքը` երկրի ղեկավար աթոռին:

Նրա անձնական օգտագործման ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՊԾ-ն անմիջապես գործի էին անցել եւ արշավել դեպի Ուլնեցու փողոց` հավասարակշռությունը կորցրած անձի կամքը կատարելու: Իսկ նա գրել էր. «Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ»:

ԱԺ-ում գտնվող Փաշինյանն օրվա ընթացքում 4-5 գրառում էր կատարել` մեկը մյուսից խայտառակ: Եվ այդ հրահանգը գլխավոր դատախազը, ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը եւ մյուսներն ուղիղ էին հասկացել: 40-45 անձ էր ձերբակալվել Ուլնեցու փողոցից` առանց մեղադրանքի, առանց որեւէ հիմնավորման` ի կատարումն «բռնապետի» կամքի»։

Send